Պուտինն ու Մերկելը համաձայնության են եկել Ղրիմի հարցովPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում համաձայնել է ստեղծել Ղրիմում իրավիճակը հետաքննող խումբ, որը կգործի ԵԱՀԿ հովանու ներքո: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»էլեկտրոնային պարբերականը:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Գեորգ Շտրայտերի խոսքով՝ Պուտինը համաձայնել է քաղաքական երկխոսություն սկսել Ղրիմում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Թե ինչպես և երբ է գործելու այդ խումբը, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մերկելը մեղադրել է Պուտինին միջազգային համաձայնագրերի խախտմամբ Ուկրաինա «անթույլատրելիորեն ներխուժելու» համար: Գերմանիայի կանցլերը կոչ է արել ՌԴ նախագահին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Կրեմլի պաշտոնական կայքում ասվում է, որ Մերկելի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի կողմից արվող քայլերը Պուտինը համարժեք է համարել Ուկրաինայում ստեղված «էքստրաօրդինար իրավիճակի» պայմաններում:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Դաշնային խորհրդի համաձայնությունը Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով զինված ուժեր մտցնել Ուկրաինայի տարածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել