1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին կտրուկ քննադատության են ենթարկվել հանրապետականների կողմից, որի պատճառը Սպիտակ տան արձագանքն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը՝ կապված Ուկրաինայում ռազմական ուժ կիրառելու հետ: Այս մասին գրում է The Guardian-ը: 

Հանրապետականների կարծիքով՝ վերջին տարիներին Սպիտակ տան արտաքին քաղաքականության թուլությունը հանգեցրել է Կրեմլի ագրեսիային:

Սենատոր Լինդսի Գրեմը՝ Հարավային Կարոլինայից, ԱՄՆ նախագահին կոչ է արել «ինչ-որ բան անել»՝ «հանցագործների և բռնապետների» հասցեին «դատարկ սպառնալիքներ» հնչեցնելու փոխարեն:

2016-ի նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու, Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն Ռուսաստանին համարել է ԱՄՆ թշնամի և ընդգծել Ռուսաստանի հարցում Օբամայի քաղաքականության սխալներից դասեր քաղելու կարևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել