Ուկրաինայի կառավարությունը վերսկսել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է երկրի ֆինանսների նախարար Պավել Շերեմետան:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նախարարների կաբինետը չեղյալ է հայտարարել  2013 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը:

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, այս մասին հայտնել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Լեսյա Օրոբեցը:

Ուկրաինայում 2013թ․ նոյեմբերի 21-ին այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը, սկսվեցին եվրաինտեգրման աջակիցների զանգվածային ցույցեր։ 2014թ. սկզբին դրանք վերաճեցին ոստիկանների հետ սուր բախումների, որոնց հետևանքով վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ, զոհվեցին՝ մի քանի տասնյակը, այդ թվում՝  Ուկրաինայի հայազգի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը։

Շարունակությունն՝ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել