Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը ոչ թե տրամաբանական փաստարկներ է փորձում բերել ՀԱԿ-ի հանրահավաքին հնչած ելույթներին, այլ պարզապես մանթրաժից մեռնում է, երբ տեսնում է, այսքան տարի աննկարագրելի հետապնդումներից ու իշխանությունների գործադրած տարաբնույթ միջոցներից հետո, ՀԱԿ-ից մասեր պոկել և գործածել ՀԱԿ-ի դեմ, ինչպե՞ս է այսքանից հետո ՀԱԿ-ը շարունակում ամենամեծ հանրահավաքները կազմակերպել և Հայաստանի կոնսոլիդացնող ուժը հանդիսանալ: Դուք ձեզ դրեք Հայրիկյանի, կամ Խզմալյանի տեղը, նույնն էլ մնացած մանր մունր նախաձեռնություններն են, որ տասը հոգուց ավելի մարդ չեն կարողանում հավաքել, ինչպես կվերաբերվեն այն ուժին, որը բազմահազարանոց միտինգ ա անում: Այստեղ է ըստ Ֆրոյդի ամենամեծ խնդիրը, թե չէ, ելույթի էս կետը լավն ա, մյուսը էդքան էլ չէ, դրանք սաղ էժան խոսակցություններ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել