
Երեկ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինա զորք մտցնելու առաջարկությանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, ռուսական զորքերը արդեն իսկ ներխուժել են Ղրիմում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտների տարածք: Ղրիմ է տեղափոխվել բազմաթիվ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ:
Երեկ ռուսական նավատորմը փորձել է պաշարել Բաակլավայում գտնվող ուկրաինական սահմանապահ զորքերի նավերին, սակայն վերջիններիս հաջողվել է ծով դուրս գալ:
Նշված դեպքերից և ՌԴ Դումայի որոշումից հետո Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը բոլոր զորքերը մարտական պատրաստության բերելու մասին հրաման է արձակել: Երկրում սկսվել է համընդհանուր մոբիլիզացիա (զորակոչ):
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքում գրել է, որ Ղրիմում գտնվող ներքին զորքերի զորամասեր են ժամանել՝ ռուս «էմիսարներ», ովքեր անձնակազմերին առաջարկում են դառնալ ՌԴ քաղաքացի և անցնել իրենց կողմը: Ավակովի խոսքերով բոլոր նման դեպքերում «էմիսարներին» «ուղարկել են» ուր, որ պետք է:
Իսկ ահա Ֆեոդոսիայում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի զորամասը այժմ պաշարված է ռուսական ստորաբաժանումների կողմից: Վերջիններս ներկայացրել են վերջնագիր, համաձայն որի Երևանի ժամանակով ժամը 12:00-ին ուկրաինացիների կողմից չզինաթափվելու դեպքում կսկսեն գրոհել:
Շարունակությունն՝ այստեղ.



