Ուկրաինայի նորակազմիկ կառավարությունը դիմեց ՆԱՏՕ-ին սեփական տարածքային անվտանգությունը ու ատոմային օբյեկտները պաշտպանելու խնդրանքով։
Օբաման էլ հանդիպել է անվտանգության խորհրդի անդամների հետ՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ Երեկվա Օբամայի հայտարարությունը կո՛տ ներկայացվեց միջազգային մամուլի կողմից, բայց օրիգինալ տեքստում նման կոշտ շեշտադրումներից Օբաման փորձել էր խուսափել՝ ասելով, թե չեն ցանկանում Ռուսաստանի հետ առճակատման գնալ։
Մինչև առավոտ պետքա սպասել լուրերի. 1. ՄԱԿ ԱԽ նիստից, 2. ՆԱՏՕ-ից, 3. Թուրքիայի ԱԳՆ Դավութօղլուից, որը երեկվա դրությամբ գտնվում էր Կիևում։
Ռուսական զինուժի թվի ավելացում դժվար լինի, կարծում եմ, ավելացնելու դեպքում էլ կանեն դա աննկատ ու առանց իրարանցման։
Մինչ վաղը, կայսրությունների աշխարհ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել