Քաղաքական վերլուծաբանները հաճախ են խոսում հրեա-ադրբեջանական սերտ համագործակցության մասին քաղաքական, տնտեսական ու ռազմական բնագավառներում, ինչը բխում է ընդհանուր շահերից: Տեղեկատվական պատերազմում ադրբեջանական ԶԼՄ-ները ջանք ու եռանդ չէին խնայում իսրայելական զենքի գնման մասին փաստը հայերի ու Հայաստանի դեմ օգտագործելու համար: Սակայն չմոռանանք, որ ցանկացած պետություն ունի ընդհանուր շահեր, ուստի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվեց իսրայելական Քնեսեթում:
Ադրբեջանի համար հուժկու հակահարված էր հատկապես այն, որ օրերից մի օր 44 հրեա կանայք որոշեցին գալ Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին և, վերջապես, ճանաչողական այց կատարել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Ահա այս վերջին հանգամանքը քննարկման բուռն թեմա դարձավ ադրբեջանական մամուլի կողմից: Այնուհանդերձ, քանի որ Իսրայելին տեղը-տեղին քննադատելն Ադրբեջանը երբևէ չի մարսի, այս դեպքում 44 հրեա կանանց շատ մեղմ ու բարեհամբույր գրառումներով հիշեցնում են ԼՂՀ այցելությունների արդյունք հանդիսացող ադրբեջանական չարաբաստիկ սև ցուցակի մասին: Ավելին, «վերևներից» զսպվածության կոչ ստացած մի քանի խեղճ ադրբեջանցի լրագրողներ զանգահարել են Իսրայելի դեսպանատուն ու ամեն կերպ փորձում են արդարացնել և մոռացության տալ այդ անիրավ հրեա կանանց արարքը:
Նրանք մեջբերում են դեսպանատան պատասխանը, որտեղ պարզապես ասված է, որ Իսրայելի իշխանությունները պատասխանատվություն չեն կրում այն հարցում, թե իրենց երկրի քաղաքացիները որտեղ են որոշել անցկացնել ամառային հանգիստը: Ինչպիսի անսպասելի պատասխան J
Ադրբեջանցի լրագրողներին մնում է միայն բացել պատմության դասագրքերն ու փորձել անհապաղ գտնել վկայություններ հայ-իսրայելական վատ հարաբերությունների մասին: Հաջողություն մաղթենք մեր անճար հարևաններին:
Նյութի աղբյուր՝ http://animargaryan.blogspot.com/2012/07/44.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել