Մինչ կսկսեմ միտինգի օնլայն մեկնաբանումը.
-Իմ խոնարհումը Մարտի մեկի զոհերին... Տեր իմ, Աստված իմ, արա հանգիստ եւ ողորմություն եւ մեզ ապրողաց մեղքերի թողություն:
-Տեր իմ, Աստված իմ, թող նրանց արյունը զուր չկորչի, անգետին` իմաստացնի, անմաքուրին` սրբի, խոսի այնպես, ինչպես մինչև հիմա խոսում է Աբելի արյունը...
Թող ոչ մեկը չփորձի իր շահը սրբի այդ արյամբ, թող միայն ու միայն այս հայրենիքը սրբվի նրանցով, հողը մաքրվի, ու միախառնվի բոլոր զոհերի արյանը` բարեխոսություն դառնալու այս երկրի դժվար օրվա վրա...
Հատկապես «խոսում» եմ Գոռ Քլոյանի հոգու հետ... նրանց տունն իմ պատուհանի տակ էր, նրա փոքրիկ զավակները մեր բակում էին վազվզում.. որբացած...
-Ներիր մեզ, Գոռ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/285849794903603?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել