Tert.am-ը գրում է.
Հայաստանը ապրիլի կեսերին կավարտի Մաքսայի միությանը միանալու համար ճանապարհային քարտեզով մշակված գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և նշեց, որ զուգահեռաբար իրականացվում է համաձայնագրի մշակում:
«Պետք է ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը համաձայնության գան համաձայնագրի շուրջ, որից հետո այն ներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը: Այս պահին դժվար է ասել, թե երբ կներկայացվի ԱԺ-ին»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու է Հայաստանը այսպես շտապում դեպի Մաքսային միություն, պատասխանեց մամուլի ասուլիսին ներկա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը՝ ասելով, որ Հայաստանը ոչ թե արագացնում է անդամակցության գործընթացը, այլ՝ պարզապես մինչ այդ որոշումը անցել է շատ լուրջ ու երկար ճանապարհ:
«Մենք 6 տարի է բարեփոխումներ ենք իրականացրել այս ոլորտներում և հիմա սա հնարավորություն է տալիս, առանց լուրջ փոփոխությունների միանալ Մաքսային միությանը: Տեխնիկական կարգավորման ոլորտում օրինակ՝ պետք է օրենքներում փոփոխել երկու-երեք տող: Այսինքն` անդամակցությունը դառնում է շատ հեշտ»,-ասաց նա:
Շավարշ Քոչարյանն էլ ավելացրեց, որ նույնիսկ կան ոլորտներ, որտեղ Հայաստանը ավելի առաջ է, քան ՄՄ անդամ երկրները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



