Ժամանակակից նկարիչներից այսօր կանդրադառնանք ավստրալացի տաղանդավոր արվեստագետ Ջոուել Ռեային: Ռեան ծնվել է 1983թ.-ին: 2003թ.-ին ավարտել է Քուինսլենդի արվեստի քոլեջը: Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ի և Ավստրալիայի պատկերասրահներում ու արժանացել բազմաթվ հեղինակավոր մրցանակների: Նրա աշխատանքները տպագրվել են նաև արվեստի հայտնի պարբերականներում: Ռեան համարվում է 30 տարեկանից ցածր տարիք ունեցող այն 30 արվեստագետներից մեկը, ովքեր հեղափոխում են գեղարվեստի աշխարհը:
Ինքը՝ Ռեան, իրեն համարում է ժամանակակից սյուրռեալիստ նկարիչ, սակայն նրա աշխատանքները պարունակում են նաև հիպերռեալիստական տարրեր, ինչպես նաև 18-րդ դարի ռոմանտիզմի հետքեր: Համաձայնեք, որ այս ոճերի միաձուլումն անչափ հետաքրքիր կարող է լինել, ու այսպես կարող են ստեղծագործել միայն երևակայական անսպառ թռիչք ունեցող իսկական տաղանդները:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Ռաֆալ Օլբինկիի սյուրռեալիստական կտավներին: Համեմատության համար դրանք կարող եք դիտել այստեղ ու համոզվել, որ արվեստը սահմաններ չունի, ու անկրկնելի է՝ ինչպես դրանց ստեղծող արվեստագետները, ովքեր ունեն իրենց հատուկ մտածողություն, երևակայություն, զգացողություններ ու նկարչության տեխնիկա:
Դե իսկ Ռեայի ստեղծագործությունները վայելեք ստորև:
© Joel Rea



.jpg)
























![]() |
![]() |









