Ժամանակակից նկարիչների շարքից արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք սյուրռեալիզմի ոճում ստեղծագործող արվեստագետների: Սակայն յուրաքանչյուր նկարիչ միշտ էլ ունի իր յուրահատուկ ձեռագիրը, մտքերն ու զգացմունքները, որոնք արտահայտելով իրենց ստեղծագործություններում, տարբերվում են մեկը մյուսից: Այսօր կանդրադառնանք սյուրռեալիստ գեղանկարիչ Ռաֆալ Օլբինսկին: Օլբինսկը ծնվել է 1945թ.-ին՝ Լեհաստանում: 1981թ.-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ այժմ ապրում ու ստեղծագործում է: 

Ինքը՝ նկարիչը, իր ոճը բնութագրում է որպես «պոետիկ սյուրռեալիզմ»:
Նրա աշխատանքները տեղ են գտել այնպիսի հավաքածուներում, ինչպիսիք են Ժամանակակից արվեստի թանգարանի, Նյու Յորքում Քարնեգի հիմնադրամի, Նյու Յորքի արվեստի ազգային ակումբի, Սմիթսոնյան ինստիտուտի, Վաշինգթոնի կոնգրեսի գրադարանի, Օսակայի Սունտորի թանգարանի, Վարշավայի Պոստեր թանգարանի և աշխարհի այլ նշանավոր հավաքածուներում:
Այժմ Օլբինսկին դասավանդում է Նյու Յորքի վիզուալ արվեստի քոլեջում ու շարունակում ստեղծագործել ու զարմացնել արվեստասերներին՝ իր մտքի թռիչքով ու նկարչական ուրույն տեխնիկայով:







Հիշեցնենք, որ նախորդ անգամ ներկայացրել էինք Ֆրանսուազ Նիլիին, ով վրձնի փոխարեն հիմնականում ստեղծագործում էր ներկապնակի դանակով ու իր ստեղծագործություններում օգտագործում վառ ու կենդանի գույներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել