Ծխող ընկերներ, բոլորիդ աչքը լույս. «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը, որը ներկրում է Marlboro, Parliament ու այլ տեսակի ծխախոտներ, գարնան իսկ առաջին օրը մեծ անակնկալ մատուցեց մեզ՝ թանկացնելով Marlboro, Parliament ծխախոտների գները միանգամից 50 դրամով: Պատճառը, բնականաբար, ակցիզային բեռի ծանրացումն է: Կեցցե ինֆլյացիան, վստահ եմ, որ Ֆիլիպ Մորիսի օրինակին կհետևեն մյուս ներկրողները: Հիշենք, որ վարչափետը 2014ը հայտարարել էր ծխելու դեմ պայքարի տարի: Սակայն տեսնելով նրա յուրաքանչյուր պայքարի ընթացքը և արդյունքը, այլ բան սպասել չէր կարելի, քան ինֆլյացիան: Կարելի էր, օրինակ, մարդկանց կենսամակարդակը բարելավելով՝ քչացնել նրանց դարդերը, որի հետևանքով ավելի հեշտ կլիներ թողնել ծխելը: Ինչևէ, լավ բան չէր էլ կարելի սպասել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor1989/posts/715550405133568
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել