Հարց

Ես ու ամուսինս արդեն 5 տարի է ընդհատված սեռական կյանքով ենք պաշտպանվում, այսինքն` ամուսինս սերմը հեշտոցից դուրս է դատարկում: Դա վնասակա՞ր է:

 

-Պետք է իմանալ, որ ընդհատված սեռական հարաբերությունը, ինչպես և մյուս բոլոր հակաբեղմնավորիչ եղանակները, 100%-ով չեն պաշտպանում հղիությունից: Ինչևէ, այս տարբերակը թերևս եղածներից ամենահեշտ և ամենաէժանն է, իսկ ահա սեռական առողջության վրա նրա ունեցած ազդեցությամբ այն ամենավտանգավորն է մյուս բոլոր տարբերակներից: Բանն այն է, որ երկարատև կիրառման դեպքում, որը վերաբերում է Ձեր դեպքին, այս ձևով հղիությունից պաշտպանվելը կարող է հանգեցնել շագանակագեղձի խնդիրների առաջացման և, որպես հետևանք, ազդել սերմնաժայթքման վրա: Բացի այդ, հակաբեղմնավորման այս ձևը բացասաբար է անդրադառնում կնոջ սեքսուալության վրա և կարող է կնոջ մոտ առաջ բերել անօրգազմիա, սեռական ցանկության նվազում, նևրոտիկ ռեակցիաներ: Փաստորեն պաշտպանելով Ձեր վերարտադրողական իրավունքը՝ Դուք կործանարար հարված եք հասցնում Ձեր սեռական առողջությանը: Ցանկալի է՝ հակաբեղմնավորման այս ձևին դիմել միայն ժամանակ առ ժամանակ և ոչ մի դեպքում այն չդարձնել իբրև հիմնական, մշտական եղանակ:

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

սեքսոպաթոլոգիայի կլինիկայի

բժիշկ-սեքսոպաթոլոգ,

բժշկական գիտությունների թեկնածու

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել