Հունիսի 30-ին, երբ բլոգիս միջոցով պահանջով դիմեցի, որ Հայրապետյանը մանդատը վայր դնի, մեկնաբանությունների 90 %-ում ինձ միամիտ էին համարում՝ վստահ լինելով, որ չի անի այդ քայլը: Նույն բնույթի մեկնաբանություններ ստացա նաև blognews-ում այդ գրառմանը: Այսինքն, քչերը կհավատային, որ դա տեղի կունենա: Բայց տեղի ունեցավ:
Կարծում եմ, մի մասը հիմա կասի, թե էլի նախագահն է ստիպել (ինչպես եղավ Մաշտոցի պուրակում), բայց առանց հանրության ընդվզման ու բողոքի դա էլ տեղի չէր ունենա: Այնպես որ, սա ևս մեկ ապացույց է, որ պետք չէ անտարբեր լինել և ասել՝ «ինձանից որևէ բան կախված չէ»... Կախված է:
Բարի երեկո:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/3694432753832?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



