Tert.am-ը գրում է.
«Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնության նպատակը իրավապահ մարմինների գործողությունների գնահատական տալն է, քանի որ այն համարում են խիստ սկզբունքային, կարևոր հարց. այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
«ԲՀԿ-ն շահագրգիռ է և պնդում է, որ պետք է անել հնարավորը, որ նման հանձնաժողով ստեղծվի։ Ի վերջո, հանրությունը պիտի իմանա՝ ինչպես, ինչ հանգամանքներում, ինչ զենքերից զոհվեցին ՀՀ 10-ը քաղաքացիները, մենք որևէ խնդրից կաշկանդված չենք, մենք պատրաստ ենք այդ հանձնաժողովում քննարկել ցանկացած հարց, այդ թվում նաև՝ իշխանության բալանսի վրա նստած տարբեր գործիչների և լրատվամիջոցների կողմից ուղղորդվող հարցերը, պատրաստ ենք բաց և հրապարակային քննարկել»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը շեշտեց, որ մարտի 10-ին նախատեսված քվեարկության ժամանակ կերևա, թե որ քաղաքական ուժն է շահագրգիռ բաց և հրապարակային քննարկում ունենալու համար, իսկ որ ուժերն են, որ հակված են ինչ-ինչ խնդիրներ թաքցնելու, պարտակելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



