Անհրաժեշտ է. տավարի փոր-400 գր, տավարի միս-300 գր, նռան հատիկ-50 գր, բուլղարական տաքդեղ-1 հատ, կանաչի, քացախ-10 գր, ձեթ-20 գր, համեմունք:
Տավարի փորը դնել քացախաջրի մեջ, թողնել 24 ժամ: Միսը աղալ, դարձնել խճողակ: Ավելացնել աղ, պղպեղ, նռան հատիկներ, մանր կտրտած տաքդեղ, կանաչի:
Արդեն մշակած փորի մեջ լցոնել խճողակը, հավաքել ծայրերը, կապել և խաշել աղաջրում մոտ 15 րոպե: Ապա հագցնել շամփուրի վրա և խորովել թույլ կրակով: Խորովելուց հետո փորին տալ նռան տեսք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել