Impoqrik.am-ը գրում է.
Կամակորությունն առաջանում է.
- Երբ երեխաների առջև արգելքներ են դնում:
- Ծնողները միշտ զբաղված են իրենց գործերով:
- Երեխային պարզ չէ այն գործունեության արգելքի պատճառը, որը նա կատարում է:
- Ի տարբերություն մանկական կոլեկտիվի` տանը մրցակիցներ չկան:
- Ծնողները վերաբերում են երեխային ինչպես վերադասը ստորադասին:
- Ծնողները բավականաչափ գիտելիքներ չունեն երեխայի դաստիարակության վերաբերյալ:
- Ծնողներն անտարբեր են երեխայի հետաքրքրությունների հանդեպ:
- Ծնողները երեխայի հետ խոսում են մեծի լեզվով:
- Երեխան հաճախ դժվարանում է արտահայտել իր մտքերը, նա նեղսրտում է, որ իրեն չեն հասկանա և դա արտաքուստ դիտվում է որպես կամակորություն:
- Ծնողները չեն սովորեցնում երեխային մտածել, այլ տալիս են պատրաստի լուծումներ:
- Երեխան երբեմն հրաժարվում է այս կամ այն գործը կատարելուց, ոչ թե որովհետև կամակոր է, այլ վախենում է սխալվելուց:
- Ծնողները հաճախ երեխային պարտադրում են անել այն, ինչ որ իրենք կյանքում չեն հասցրել անել:
- Շատ դեպերում կամակորությունն առաջանում է այն ժամանակ, երբ ծնողները հետևողական չեն իրենց խոսքին:
- Ծնողները չեն ամրապդում երեխայի մոտ հասուն վարքը, այդ պատճառով «հիվանդը» կամ «մանկականը» կարող է հաճելի թվալ իրենց:
- Երեխային ձեռնտու է լինել կամակոր, հիվանդ, քանի որ այս դեպքում նա ուշադրության կենտրոնում է լինում և մեծերը կատարում են իր բոլոր ցանկությունները:
հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել