Ժող ջան, ինձ մի մեղադրեք, բայց ես այս պահին հեղափոխություն չեմ ուզում: Ի՞նչ հեղափոխություն, երբ չեք ընտրել այն խումբը, որը կկարողանա երկիր ղեկավարել և ծրագիր առաջարկել: Թե՞ ուզում եք էլի 90 թիվը վերադառնա, երբ եկան մարդիկ բանից բեխաբար, ու էլեկտրիկը միլպետ դարձավ: Հիշեք Աշտարակի դեպքը, երբ Վանոն էլեկտրիկին միլպետ կարգեց:
Հեղափոխությո՞ւն եք ուզում, ուրեմն բարի եղեք նաև ձեր թեկնածուներին ընտրել, իրար գլխի հավաքվել, խումբ ստեղծել՝ իր ռեզերվով հանդերձ: Թե չէ ասենք գնացիք գրավեցիք, բա հետո՞, ի՞նչ է փոխվելու դրանից: Թե՞ ուզում եք հեղափոխություն անեք, իսկ շուստրիներն ու անարժանները հայտնվեն երկրի ղեկին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10203097109570779?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել