Panorama.am-ը գրում է.
«Ողջունում եմ պարոն Մարգվելաշվիլիի այցը Հայաստան և կարևորում: Մենք քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը»,-այսօր ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալելով երկօրյա պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելշվիլիին` լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ հայ և վրացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն հիմքն են հանդիսանում:
«Վերջին շրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների ակտիվացում: 2013թ.-ին տեղի են ունեցել մեկ վարչապետական և 15 նախարարական այցեր, ինչը խոսում է քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին»,-նշեց Ս. Սարգսյանը:
Նախագահը վստահություն հայտնեց, որ հայ-վրացական միջկառավարական նիստը կնախանշի հայ-վրացականա հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշները:
Ս. Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ի որոշումը` միանալու ՄՄ-ին և Վրաստանի կոմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեն խոչընդոտի երկկողմ հարաբերություններին և կնպաստեն հայ և վրացի գործարարների համագործակցությանը:
«Մենք անդրադարձանք նաև ՀՀ-ի մասնակցությանը` եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին: Անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներին»,-նշեց երկրի ղեկավարը:
Ս. Սարգսյանն ասաց նաև, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային նորմերի հիման վրա, բանակցությունների միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



