Ժողովուրդ, Լֆիկի հերթական բոցը լրիվ ոնց որ անեկդոտ լինի: Տեսավ, որ Երևանում մեծ-մեծ մոլեր են բացվում ու գործերները լավ ա գնում, ու մեր քաջարի ազատամարտիկ Լֆիկը որոշեց հետ չմնալ, բայց քանի որ Լֆիկը՝ Լֆիկն է, նա գործեց լֆիկավարի, ու ոչ թե նոր մոլ է կառուցելու, այլ ֆալշելու է:ՃՃՃ Ուրեմն, հավաստի տեղեկություններով, Լֆիկը որոշել է «Փակ շուկա»-ն դարձնել «Պրոսպեկտ մոլ» ու արդեն իսկ Սփյուռում կա համապատասխան անունով կազմակերպություն, որով զանգելիս ընկնում ես փակ շուկա:
Հիշեցի 2000-ականների սկզբին տարածված մի անեկդոտ Լֆիկի մասին.
Լֆիկը գալիս ա իրա խանութներից մեկը, հարցնում ա, թե ո՞ր սպիրտն ա ամենալավը վաճառվում: Պատասխանում են, որ «Լուս Աստղը» (որը հենց Լֆիկն էր արտադրում): Լֆիկն էլ մտածում-մտածում ա ու հրամայում ա, որ սկսեն «Լուս Աստղ»-ը ֆալշել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/436095953190841?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել