Երեւանը սպասում է Վրաստանի ղեկավարինArmnewstv.am-ը գրում է.

Հայ-վրացական հարաբերություններին սպասվում է նոր շրջափուլ: Դրա համար պատճառները քիչ չեն` նախ Գեորգի Մարգենաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ է այցելում Հայաստան, հետո սա հայ-վրացական ամենաբարձ մակարդակով առաջին հանդիպումն է Վրաստանի ԵՄ-ի հետ ասոցացումից և Հայաստանի ՄՄ-ին միանալու որոշումից հետո: Նոր իշխանության գալուն զուգահեռ Հայաստանի ու Վրաստանի միջև մի շարք օրակարգային խնդիրներ սկսեցին հետզհետե լուծում ստանալ: Մասնավորապես, Վիրահայոց թեմը երկար պայքարից հետո դարձավ պետականորեն ֆինանսավորվող:

Հայ-վրացական քաղաքական հարաբերությունները գրեթե միշտ եղել են փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա: Սրա պատճառը, ըստ փորձագետների, փոխադարձ շահերն են: Հայաստանի համար Վրաստանը միակ ճանապարհն է դեպի Եվրոպա, Վրաստանին Հայաստանը անհրաժեշտ է տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար: Ավելին, Հայաստանը առևտրաշրջանառության ծավալով 7-րդն է` Գերմանիայից հետո, 450 միլիոն դոլար ծավալով: Փորձագետները պնդում են, որ Վրաստանի համար Ռուսաստանի հետ լեզու գտնելը կարևորագույն խնդիրներից է, այստեղ Հայաստանի դերը կարող է անփոխարինելի լինել:

Հայ-վրացական օրակարգը փոխվեց ԵՄ-ՄՄ տարբեր ընտրություններից հետո: Այժմ Վրաստանում մեծանում է թուրք-ադրբեջանական ազդեցությունը: Հենց այդ պատճառով, օրակարգային է դառնում Աբխազական երկաթգծի բացումը, ինչը, ըստ փորձագետների, կարող է իրագործվել միայն քաղաքական կամքի շնորհիվ, տնտեսական գործոնը` երկրորդական է: Երկաթգծի վերագործարկումը, ըստ փորձագետի, խոչընդոտում է Ադրբեջանը` խոշորածավալ ներդրում անելով Բաքվից Թբիլիսիով դեպի Թուրքիա երկաթուղու շինարարությանը: Թեև պետք է նկատել, որ աշխատանքն այդ ուղղությամբ մի քանի անգամ դադարեցվել է, կասեցվել` կոռուպցիոն սկանդալի և փող չլինելու պատճառով:

Հայաստանին մեկուսացնելու հարցում Ադրբեջանը ինքն է հայտնվել միայնության մեջ. Թուրքիային, ցեղասպանության նախօրեին փորձելու է շտկել հարաբերությունները Երևանի հետ, Վրաստանին էլ հետաքրքրում են ոչ թե արևելյան, այլ արևմտյան ինտեգրացիոն գործընթացները:

Ավելին, երբ Հայաստանը կառուցի Հայաստան-Իրան երկթագիծը, Ադրբեջանը հայտնվելու է լուսանցքից դուրս: Այս համատեքստում, փորձագետների գնահատմամբ, հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպման հիմնական օրակարգը լինելու է ասոցացված Վրաստանի և Մաքսային գնացող Հայաստանի միջև նոր տնտեսական ու քաղաքական հարաբերությունների համադրումը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել