Մեր ժամանակներում, մեր կողքին ապրում ու ստեղծագործում են հրաշալի տաղանդավոր արվեստագետներ, ում աշխատանքները, անկասկած, արժանի են մեր ուշադրությանը: Այսօր կներկայացնենք ֆրանսիացի գեղանկարչուհի Ֆրանսուազ Նիլիին:
Գեղանկարիչը հիմնականում նկարում է ներկապնակի դանակով ու օգտագործում է վառ ու կենդանի գույներ: Ֆրանսուազ Նիլին ապրում է նկարների ու պատկերների աշխարհում` ստեղծագործելով ինչպես գեղանկարչության, այնպես էլ լուսանկարչության, իլյուստրացիայի, համակարգչային անիմացիոն գրաֆիկայի արվեստներում:
Սովորել է Բեքուքսի արվեստի քոլեջում: Նկարչուհին 20 տարի է, ինչ զբաղվում է արվեստով, այնպես որ, զարմանալի չէ նրա աշխատանքներում տեսնել այսպիսի հասունություն, հրաշալի տեխնիկա: Գեղանկարչուհին ունի լույսի ու գույների հրաշալի զգացում, որը արտացոլվում է նրա կենդանի, վառ կտավներում: Նիլին ապրում ու ստեղծագործում է Փարիզում, նրա աշխատանքները ցուցադրվում ու վաճառքի են հանվում Եվրոպայում, Կանադայում ու Միացյալ Նահանգներում:





![]() |
![]() |



![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

![]() |
![]() |
























