Travelnews.am-ը գրում է.

Մալազիան դարձել է ամենաընկերասեր երկիրը այն զբոսաշրջիկների համար, ովքեր մահմեդականություն են դավանում: Մալազիային հաջորդում են ԱՄԷ-ն, Թուրքիան, Ինդոնեզիան և Սաուդյան Արաբիան` համաձայն սինգապուրյան Crescentrating օպերատորի հետազոտության:

Tourism halal

Crescentrating-ը ներկայացրել է «հալալ» երկրների  վարկանիշային աղյուսակ` ուսումնասիրելով վերաբերմունքը դեպի մահմեդականները տարբեր երկրներում, մահմեդական ճանապարհորդների պահանջների հանդեպ ուշադրությունը, այդ թվում   «հալալ» ռեստորանները, օդանավակայաններում, խանութներում և հյուրանոցներում  աղոթքի սենյակի առկայությունը: Մալազիան ներկայացնում է լավագույն ծառայությունը մահմեդականների համար. հյուրանոցներում կան առանձին «կանացի» համարներ, առանձին մարզասրահներ և լողավազաններ, ռեստորաններ:

Tourism halal

Մահմեդականների համար ընկերասեր երկրների ցանկում ընդգրկվել են նաև ոչ մահմեդական երկրներ ևս. 6-րդ հորիզոնականում է Սինգապուրը: 60  երկրների ցանկում է հայտնվել նաև Իտալիան, Բելգիան, Իռլանդիան և Մեքսիկան, որոնք չենք կենտրոնանում մահմեդական զբոսաշրջիկների վրա: Վարկանիշային Թոփ 10 ցուցակում են Մալազիան, ԱՄԷ-ն, Թուրքիան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Մարոկկոն, Հորդանանը, Քաթարը, Թունիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել