Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, կամ համենայն դեպս դրա առկա կազմը չի կարելի այլ կերպ որակել, եթե ոչ փորձանք ու փորձանք առաջին հերթին երկրի նախագահի համար։ Հերիք չէ, որ հանրապետականներն այնպիսի կեցվածք են որդեգրել, ասես ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն առաջին տեղ է զբաղեցրել ոչ թե նախագահի հեղինակության ու ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ, այլ իրենց «արժանիքների», դեռ մի բան էլ ասես ամեն ինչ անում են, որ ամեն հարմար պատրվակով զայրացնեն ժողովրդին իրենց ցինիկական ու ապաշնորհ արտահայտություններով, ապօրինություններով, հանցանքործություններով, ամբարտավանությամբ ու անբարոյականությաբ։ 
Անուններն էլ արդեն մեկը մյուսից ավելի վերացակն վատ իմաստ են ձեռք բերել.
Նեմեց - բեսպրեդել
Լֆիկ - լկտի անգրագետ
Աշոտյան - ցինիզմ
Կարեն Ավագյան - պնակալեզություն
Շարմազանով - գոռոզություն
Շմայս - անմակարդակություն
Գեղամյան - դավաճանություն
Դալլաքյան - անհետևողականություն
Թոխմախի Մհեր - հանցագործ
գեներալ Մանվել - բռիություն
գեներալ Սեյրան - տխմարություն
Հովիկ Աբրահամյան - զոռբայություն
Շուշան Պետրոսյան - եսասիրություն
....
և այս ցուցակն ինչքան ասես կարելի է շարունակել։ Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ի ներկայիս կազմը կոչված է ցույց տալու, թե ինչպիսի մարդիկ երբեք չպետք է հայտնվեն իշխանությունում ու եթե սրանք խելքի չգան, ապա իրենց փառահեղ հերոսություններով մի օր կհասցնեն նրան, որ կգա մի օր, որ անգամ հասարակաց տուն չեն կարողանա գործի ընդունվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել