Tert.am-ը գրում է.

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության դանդաղեցման մասին այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին հարց հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը, ինչին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր պատասխանի մասին պատգամավորի մեկնաբանությունը որակելով քաղաքական գնահատականներ, որոնք, նրա խոսքով, արդեն շտամպային են դարձել:

«Այդ հարցը ես հնչեցրել եմ այս ամբիոնից և տվել եմ բացատրություններ, թե ինչու են դանդաղել աշխատանքները: Մենք նախապատվությունը տվել ենք որակով աշխատանքի իրականացմանը: Խնդիրն այն է, որ Հայաստանում չկան այն կարողությունները, որոնք պետք է մեզ հնարավորություն տային նախագծել նման ճանապարհ, մենք չունեինք փորձ ու գիտելիքներ, թե ինչպես են կառավարվում նման լայնածավալ աշխատանքները և բավականին ժամանակ պահանջվեց, որ մենք գտնենք ճիշտ մոդելը»,-ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ իրենք ուսումնասիրել են նաև հարևան Վրաստանի փորձը և տեսել, որ նմանատիպ խնդիրներ առաջացել են նաև նրանց մոտ, դրա համար այնտեղ ևս ծրագիրը նախատեսվածից ավելի ուշ է սկսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել