1in.am-ը գրում է.

Ուկրաինայի տնտեսության կայունացման համար անհրաժեշտ է առգրավել ակտիվները, որոնք պատկանում են Վիկտոր Յանուկովիչին և նրա մերձավորներին: Նման խորհուրդ է տվել Ուկրաինայի կառավարության նախկին խորհրդական Անդերս Ասլունդը Financial Times հոդվածում:

Ասլունդը մեջբերում է տվյալներ, որոնց համաձայն՝ Յանուկովիչի ընտանիքի անձնական կարողությունը հասնում է 12 միլիարդ դոլարի:

Ասլունդը հոդվածում վերլուծում է Ուկրաինայի ճգնաժամը, որտեղ տնտեսական աճ չի դիտարկվում արդեն երկու տարի, բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 8%-ը: Երկիրը մնացել է առանց արժութային ռեզերվների և ի վիճակի չէ պարտք վերցնել միջազգային շուկաներում: Տնտեսագետի կարծիքով՝ հենց այդ տնտեսական խնդիրներն էլ ստիպեցին Յանուկովիչին օգնություն խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:

Ուկրաինայում կոռուպցիան արմատախիլ անելու համար անհրաժեշտ են տնտեսական արմատական բարեփոխումներ՝ միջազգային ֆինանսավորման աջակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել