1in.am-ը գրում է.

Ղրիմի գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունն այն մասին, որ խորհրդարանի նիստում քննարկվելու է Ուկրաինայի կազմից ինքնավար հանրապետությունը դուրս բերելու հարցը` հաղորդում է Ղրիմի խորհրդարանի կայքը: 

«Ղրիմի խորհրդարանում չի դրվում Ղրիմն Ուկրաինայի կազմից դուրս բերելու հարցը: Դա սադրանք է ինքնավարության գերագույն խորհուրդը վարկաբեկելու, վերջինիս օրինականությունից զրկելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կոնստանտինովը կոչ է արել Ղրիմի բնակիչներին չենթարկվել սադրանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել