Aravot.am-ը գրում է.
«Ավելին ասել, քան իմ մամուլի քարտուղարն է ասել, չեմ պատրաստվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը`պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտնի հայտարարությանը վերաբերվող հարցին : Հրայր Թովմասյանն ասաց, որ պատրաստ է պատասխանել Արմեն Ռուստամյանին՝ իրեն ուղղված վիրավորական խոսքերից «եթե»-ն հանելուց հետո: Հարցին, թե չի՞ պատրաստվում ներողություն խնդրել խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս քաղաքական ուժերի հասցեին ասած «ղալաթ» բառի համար, Թովմասյանն ասաց. «Ամեն մարդ ինքն է իրենց գնահատական տալիս, դուք իրեն հարցրեք, թե ինքը եթե-ները կհանի, կլինի այն, ինչ մամուլիս քարտուղարն է ասել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2014/02/26/435418/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



