Ուկրաինայում իշխանությունը՝ ռեալ իշխանությունը, աստիճանաբար անցնում է աջ ծայրահեղականների ձեռքը: Համացանցում արդեն կան բազմաթիվ տեսագրություններ, թե ինչպես են Սովբոդայի կամ Պռավիյ Սեկտորի զինված ներկայացուցիչները իրենց պահում են այնպես՝ ասես ցանկացած օրենքից վեր են:
Հայտնի է, որ, օրինակ, Կիևի քաղաքապետը, ով առաջիններից էր, ով դուրս եկավ Ռեգիոններ կուսակցությունից, մեծ կախվածության մեջ է այդ ծայրահեղականներից, որովհետև նրա երեխան գտնվում է նրանց մոտ: Այլ օրինակներ էլ կան. աջ ծայրահեղականները հրդեհել են Ուկրաինայի կոմկուսի առաջնորդի որդու տունը, պարբերաբար հարձակումներ են իրականցվում սինագոգների վրա և այլն:
Ասում են, որ աջ ծայրահեղականները չեն ենթարկվում ոչ մեկի՝ այդ թվում նաև Ռադային ու երկրի ժամանակավոր իշխանությունների ներկայացուցիչներին, ու պահանջում են, որ իշխանության ողջ ուժային կառույցների ղեկավարումը հանձնվի իրենց:
Մի խոսքով, ամեն ինչ գնում է նրան, որ Մայդանի արյունոտ նարնջագույն հեղափոխությունը ի վերջո կբերի նրան, որ Ուկրաինայում ողջ իշխանությունը կկենտրոնանա ֆաշիստական ուժերի ձեռքում, որոնք չեն էլ թաքցնում իրենց քաղաքական հայացքները և բացահայտորեն ասում են, որ իրենք Ստեպան Բանդերայի գործի շարունակողներն են: Հաշվի առնելով, որ Ուկրաինայի բնակչության առնվազն 1/3-ը ռուս է կամ ռուսախոս, ինչպես նաև բանդերականների հայացքներն ու վճռականությունը, դժվար չի հասկանալ, որ շուտով կսկսի թափվել իրական արյունը ու հսկայական քանակություններով... եթե ֆաշիստա-նացիոնալիստական ուժերը կտրուկորեն ու կոշտ կերպով չկասեցվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել