Իմ կարծիքով հայերը դեռ չեն գիտակցում իրենց ազգային շահը: Հայ դիվանագետները նույնքան միամիտ մոտեցում են ցուցաբերում հայ ազգին վերաբերվող տարբեր միջազգային հարցերում ինչպիսի միամտություն կցուցաբերեր սովորական հող մշակող ազնիվ գյուղացին: Կարծում եմ այս թերությունը նկատելի է պատմական բոլոր ժամանակներում: Հայերը մի հատկանիշ էլ ունեն, դա իրենց ազգի իրական բարեկամներին չգնահատելն է: Հայերը անտարբերության մատնեցին եզդիների ջանքները նվիրված հայ ազգին: Եվ ամեն անգամ չեն ալարում գովերգել ֆրանս ժողովրդին և ֆրանսիային անվանելով նրանց հայ ազգի դարավոր բարեկամներ: Իսկ ահա ինչ էր ասում թվականին ֆրասիացի ոչ փոքր տրամաչափի զինվորականը իր հուշերում.- «Մենք Թուրքիայում հանքերի ու անտառների կոնցեսիաներ կստանանք: Մենք կկառուցենք երկաթուղիներ, տրամվայի գծեր... որոնք ավելի արդյունավետ են մեր արդյունաբերության համար: Մենք ոչ մի գնով չպետք է վտանգենք մեր շահերը` հայերի ու հույների գեղեցիկ աչքերի համար......»:
Ահա հայերի դարավոր «բարեկամների» իրական դեմքը: Ցավալի է, որ եզդիների իրական ներդրումը հայկական պետականության ստեղծման գործում չի գնահատվել և համոզված եմ, որ չի էլ գնահատվելու հայերի կողմից: Իսկ գգիտեք ինչով է դա պայմանավորված?: Որովհետև եզդիները ի տաբերություն ֆրասիացիների պետականություն չունեն կամ քրդերի պես տերորիստական խմբավորումներ չունեն: Մի խոսքով միայն ցավ եմ ապրում, որ եզդիներն հայ դիվանագետներից պարզունակ են ընկալում միջազգային հարաբերությունները և չգիտեն ում հետ, երբ կամ ոնց և հատկապես ԻՆՉԻ ՀԱՄԱՐ...



