Panorama.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից:
Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ հայերը և հույները ընդհանուր պատմություն և արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են և պետք է միասին պայքարեն ժխտողականության դեմ: Նա համոզմունք է հայտնել, որ նման այցերը կնպաստեն հայ-հունական կապերի ամրապնդմանը: ԱԺ փոխնախագահը անդրադարձել է բարեկամական խմբերի համագործակցությանը, կարևորել բարեկամ ժողովուրդների կառուցողական համագործակցությունը նաև միջազգային հարթակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



