abraam10Footsport.am-ը գրում է.

Այսօր` փետրվարի 25-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի ամփոփիչ մամլո ասուլիսը (մարզիչների և մենեջերների մասնակցությամբ): Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
“Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար և իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Հիմա դա է իմ թիվ մեկ նպատակը”,- հայտարարել է Արթուր Աբրահամը:
Ռոբերտ Շտիգլիցն իր հերթին նշել է, որ հաղթանակի է ձգտում և դրանով ցանկանում կերտել բռնցքամարտի պատմություն:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Սա նրանց 3-րդ հանդիպումն է լինելու: Աբրահամն ու Շտիգլիցը առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: 

abraham3abraam5

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել