Tert.am-ը գրում է.
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր մտահոգությունը հայտնեց բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիստների հետ կապված և հայտարարեց, թե այսօր Կոմիտասում փակցնելու է նույնաբովանդակ պաստառներ այն տեղերում, որտեղ իբր չի կարելի և կոչ արեց գալ և իրեն բերման ենթարկել։
«Երեկ Ոստիկանությունը կրկին մեր ՀԱԿ ակտիվիստներին բերման է ենթարկել Արաբկիրի ոստիկանատուն, օրինական տեղեկացված միտինգի՝ հանրահավաքի թռուցիկներ տարածելու համար: Երբ ձեզ ներկայացնեմ, թե ինչ պատճառով են բերման ենթարկվել մեր երիտասարդները, ուղղակի կծիծաղեք՝ թույլատրված միտինգի հայտարարությունները ոչ պատշաճ, ոչ թույլատրված վայրերում փակցնելու համար: Տասը օր կամ երկու շաբաթ առաջ էլ տասը հոգու էին տարել, ընդ որում՝ ժուռնալիստներ, ջահել աղջիկներ, մեղադրանքն էլ այսպիսին էր՝ տասը հոգու միանգամից մեղադրում էին խուլիգանություն անելու կասկածանքով՝ ոչ թե խուլիգանություն անելու համար, այլ՝ կասկածանքով»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ շուրջ 110-120 հոգու գործ այս պահին վարչական դատարաններում է. այդ գործերը շարունակում են հայտնվել դատարաններում, ինչն էլ նրան թույլ է տալիս եզրակացնել, որ իշխանությունը, տարօրինակ «թույլիկությամբ», քաղաքական միջոցների դեմ պայքարում է ոչ քաղաքական մեթոդներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



