Tert.am-ը գրում է.

«Նաիրիտ» ՓԲԸ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության առաջարկի վերաբերյալ ԱԺ-ում այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարեց, թե ԱԺ ամբիոնը միմյանց վիրավորելու ամբիոն է դարձել, հանդուրժողականության կոչ արեց և պահանջեց չփնովել երկրի վարչապետին։

ԱԺ նախագահը նշեց, թե այս հարցով նույնպես իշխանությունները դեմ չեն, որ ստեղծվի նման հանձնաժողով, ինչպես գազի հարցերով հանձնաժողովի դեպքում էր և հորդորեց իշխանություններին չմեղադրել հարցերը կոծկելու մեջ:


«Մենք ոչ մի բան չունենք կոծկելու, հիշե՛ք միշտ, մենք ոչ մեկի հետ չունենք պայման, որ իշխանության ներկայացուցիչ գա պաշտոնի ու զբաղվի ապօրինություններով, կոռուպցիայով, մենք դեմ ենք ի սկզբանե»,- ասաց նա և նշեց, որ եթե նման մարդիկ կան, ապա պետք է պարզել, թե ովքեր են նրանք և պատժել նրանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել