Երեկ մի բարեկամ, ով շատ յայտնի անձ է, ասաց, որ չի մասնակցելու Մարտի 1-ի հանրահաւաքին, որովհետեւ (իր խօսքերն են) դրանք ուզում են շահարկելով Մարտի 1-ը, իրենց առաջատար քաղաքական ուժ ներկայացնեն։ Մենք գիտենք, որ Մարտի 1-ը բոլշեւիկեան՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանութեան դրսեւորում էր։ Նպատակը իշխանութիւնն էր, միջոցները՝ ամեն բան, այդ թւում՝ անմեղ մարդկանց զանգուածային սպանութիւնները։ Բոլշեւնիկները վաղուց չկան, այդ դէպքում ո՞վ էր բմլշեւիկեան մտածողութեան իրաւայաջորդը, ժառանգորդն ու կրողը։ Նոր իրականութեան մէջ երբուանի՞ց եւ ու՞մ առաջնորդութեամբ այն կենքի կոչուեց։ Այս հարցի պատասխանն աւելի քան հստակ է։ Մենք պէտք է ամեն ինչ անենք, որ բացայատուի Մարտի 1-ը, եւ նրա մեղաւորները պատասխանատւութիւն կրեն, սակայն չպէտք է թոյլ տանք, որ Մարտի 1-ի կնքահայրերը օգտագործեն այդ ազգային ողբերգութիւնը իրենց հերթական բոլշեւիկեան նպատակի՝ իշխանատենչութեանը հագուրդ տալու համար։
Մարտի 1 նախ եւ առաջ նշանակում է բանակի օգտագործում՝ ընդդէմ ժողովրդի։ Այդ արատաւոր՝ հանցաւոր գործելակերպի հիմնադիրը մեզանում բոլորս գիտենք՝ ով է։ Յիշում ենք գոնէ 1996թ.-ը։ Ուրեմն նա պէտք է հրապարակաւ ապաշխարհի եւ գնայ ծերանոց։ Հակառակ դէպքում կեղծիքը եւ Մարտի 1-ի չակերտաւոր հաղթարշաւը հայ իրականութեան մէջ կշարունակուի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել