Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, էլ ո՞վ կա...Ախր լիքն են է այդ «մարած աբլիգացիաները»…Ի՞նչ քաղաքական դաշտ, ի՞նչ քաղաքական ուժեր...Ես իրենցից երևի շատ մարդ հավաքեմ, իմ լավ «ՖԲ»-յան ընկեր-բարեկամների կեսի կեսն էլ գա, ավելի շատ կլինեն…
Բացառություն են թերևս ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը, որոնք կարծես թե, ունեն իրենց քիչ թե շատ կայուն համակիրները, գումարած բոլոր իշխանություններից դժգոհ մնացած խմբերին, մի քանի տասնյակ տեղական «իշխանիկներից», հաբրգած չինովնիկներից զզված քաղաքացիներին: Դրանք էլ լուրջ գործերը, խնդիրները թողած «ռազբորկայով», հայհոյանք-բառախաղերով, բախտագուշակներով, կասանդրաներով, տեղին-անտեղին հանձնաժողովներ ստեղծելու պահանջներով, քաղաքացիական ակտիվիստների քամակից կպնելով են զբաղված…
Իսկ ԲՀԿ-ն ես դասական իմաստով կուսակցություն չեմ համարում: Այդ ուժին ժամանակին հարել են գործարարներ ինչ-ինչ ակնկալիքներով, մարդիկ, որոնք հույսեր են կապել Ծառուկյանի հետ՝ աշխատանք գտնելու, նրա մերձավորը համարվելու համար…
Եվ կարծես թե արդեն մեծ մասը հիասթափված կամ ձևական է հարում այդ կուսակցությանը, կամ արդեն լիովին հուսախաբված է…ԲՀԿ-ական կմնան հավանաբար նրանք, ովքեր աշխատում են Ծառուկյանի հետ, նրա համար, բայց ոչ ժողովրդի ու բոլորի համար:
Ո՞վ մնաց...Ի՞նչ մնաց...
Հա, գիտե’ք, ճիշտ կլինի բոլոր կուսակցությունները մի անգամ գոնե «զտում» կատարեն, մաքրեն իրենց շարքերը տականքներից, պատեհապաշտներից, առնետների նման անընդհատ մի կերակրատաշտից մյուսը վազողներից, մի խոսքով…
Բայց ախր շատ են է…Մարդ կմնա՞...
Դժվար բան ասացի, գրեթե անհնար, ֆանտաստիկայի ժանրից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել