Սոնա Գրիգորյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Ինքնիշխանությունը անձի վերահսկողությունն է, իսկ այստեղ բարդույթ առաջանում է այն ժամանակ, երբ մարդը դուրս է գալիս այդ հոսկողությունից, ընկնում է մեկ այլ անձի հսկողության տակ և չի կարողանում հետ բերել իր «ես»-ին: Իսկ սեփական «ես»-ը կարող է մեկ ակնթարթում կորչել և սկսել գոյատևել այլ անձի անունի թիկունքում:
Յուրաքանչյուրս էլ երբեմն կարող ենք լեզու չգտնել ինքներս մեզ հետ, իսկ լեզու գտնելու համար ցանկանում ենք այլ «ես»-ի խորհուրդը, որը միգուցե կհամընկնի մեր վիճակի հետ:
Ինքնիշխանի պաշտոնից մարդիկ ազատվում են` ընկնելով մեկ ուրիշի ազդեցության տակ, ուրիշի աչքերով են սկսում նայել աշխարհին, ուրիշի լեզվով խոսել և, ամենատհաճը, կորչում է սեփական կարծիքը: Իսկ կարծիքը կորցնելուց հետո կատարվում է մարդու կրկնօրինակում, կրկնօրինակներ տեսնելն էլ, ինձ թվում է, տհաճ է շատերի համար:
Մարդկանց փոփոխությունը շատ դեպքերում հենց ինքնիշխանության բարդույթից է սկսվում: Եվ շատ դեպքերում դա վատ է անդրադառնում մարդու գիտակցության վրա, նրա քայլերը սկսում են հակառակվել մտքերի հետ, ոտքերն ու ձեռքերը շարժվում են ուրիշի գիտակցությամբ: Իսկ երբ այդ մեկ ուրիշը լքում է մեր գլուխը, մեզ միայնակ է թողնում, մենք մեր ես-ին հանդիպում ենք կաշկանդված, ետ քաշված ոտքերով, նորածնի ձեռքերով, դեռ անզգայացած աչքերով, և հիմար:

Ինքնիշխանության բարդույթ չունենալու համար, խորհուրդները պետք է ընդունել պարզապես խորհուրդներ, ոչ թե սկսել ապրել խորհուրդ տվողի մտածելակերպով, դա կործանարար է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել