1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը փետրվարի 25-26-ը Կիև կայցելի, հաղորդվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: 

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Կիևում նա հանդիպումներ կունենա Ուկրաինայի առաջատար քաղաքական գործիչների, գործարարների և քաղաքացիական հասարակության հետ: 

Մասնավորապես, Բերնսը կհանդիպի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի, «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի և Գերագույն ռադայի պատգամավորների հետ: 

«Նա կոչ կանի նոր կառավարությանը ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացման համար: Նա կառաջարկի ստեղծել ազգային միաբանության արդյունքում ձևավորված կառավարություն, որը կներկայացնի ուկրաինական ներքաղաքական դաշտի խաղացողների լայն սպեկտրը, ինչպես նաև կոչ կանի անհապաղ բարեփոխումներ կատարել երկրի քաղաքական, տնտեսական դրությունը բարելավելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Բերնսը նաև հարգանքի տուրք կմատուցի Կիևում ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների հիշատակին, հաղորդում է Interfax-ը: 

Պետքարտուղարի տեղակալին կուղեկցեն ֆինանսների նախարարության և ԱՄՆ-ի Ազգային տնտեսական խորհրդի ներկայացուցիչներ, ովքեր ԱՄՀ-ի և ԵՄ-ի հետ կքննարկեն տնտեսական բարեփոխումներ անցկացնելու նպատակով Ուկրաինային անհրաժեշտ ֆինանասական օգնություն ցուցաբերելու հարցը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել