Life.panorama.am-ը գրում է.
1. 18 տարեկան հասակում Կլեոպատրան ամուսնացել է իր 9-ամյա եղբայր Պտղոմեոս 12-րդի հետ, քանի որ, պտղոմեական սովորույթների համաձայն, կինն ինքնուրույն չէր կարող թագավորել:
2. Կրտսեր եղբոր հետ Կլեոպատրան թագավորում է 4 տարի: Ապա Պտղոմեոս 12-րդը խռովություն է բարձրացնում թագուհու և նրա դաշնակից Հուլիոս Կեսարի դեմ, պարտվում է և փախչելիս խեղդվում է Նեղոսում:
3. Իր հմայքի և խելքի շնորհիվ Կլեոպատրան կարողանում է հրապուրել ժամանակի երկու մեծանուն հռոմեացիներին՝ Հուլիոս Կեսարին և Մարկոս Անտոնիոսին և Եգիպտոսի համար 20 տարվա անկախություն է ապահովում Հռոմից:
4. Կլեոպատրան 4 զավակ է ունեցել. Կեսարիոնը` Հուլիոս Կեսարից, Ալեքսանդր Հելիոսը, Կլեոպատրա Սելենան և Պտղոմեոս 2-րդ Ֆիլադելֆան՝ Մարկոս Անտոնիոսից:
5. Պլուտարքոսի դիտարկմամբ՝ Մարկոս Անտոնիոսին նվիրված խրախճանքի ավարտին, թագուհին բարձրաշխարհիկ հյուրերին ժանվարներ է նվիրել՝ կրող ստրուկների հետ, իսկ պակաս կարևորություն ունեցող հյուրերին՝ ոսկե ասպասարքերով ձիեր:
6. Պլուտարքոսի դիտարկմամբ՝ Հուլիոս Կեսարին գրավելու համար, Կլեոպատրան հրամայել է փաթափել իրեն ծածկոցներով, կապել պարաններով և այդպես տանել Կեսարի մոտ՝ ասելով, որ հանձնվում է նրա գթասրտությանը:
7. Երբ Մարկոս Անտոնիոսը թագուհուն հրավիրել է առաջին հանդիպմանը, Կլեոպատրան երկու անգամ մերժել է նրան: Այդ ընթացքում թագուհին հրամայել է կարմիր առագաստներով և վարդի թերթերով ծածկված նավ կառուցել, որպեսզի գրավի Անտոնիոսին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/02/24/cleopatra/102600
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել