Aysor.am-ը գրում է.

Որևէ պայմանավորվածություն ձեքռ չի բերվել Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Նրա խոսքով՝ առայժմ գնում է գործի նյութերի հետ ծանոթացման գործընթաց և այս փուլում ինքը հստակ որևէ բան չի կարող հայտնել:

Ռ. Մարգարյանի խոսքով՝ իրենք բողոք են ներկայացրել նաև Հ. Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելու վերաբերյալ, որը մերժվել է առաջին ատյանում և դատարանը համարել է, որ դրանում հակաօրինական որևէ բան չկա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել