Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ` փետրվարի 23-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացիների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 20:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի կողմից դեպի Դավիթ Անհաղթ փողոց տանող Լամբադա կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Մկրտիչ Մատանյանի վարած ГАЗ З110 մակնիշի 34 PԼ 439 համարանիշի և 46-ամյա Էդիկ Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 35 ՍV 458 համարանիշի ավտոմեքենաները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/140224182911/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



