Եվս մեկ անկնկալ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուների և clipmaker-ների համար: Երգչուհին հայտարարել է իր երկրոդ մրցույթի անցկացման մասին:
Շատերը սպասում էիր «Քեզ խաբել եմ» տեսահոլովակի պրեմիերային, սակայն Լիլիթն ինքն այս անգամ «խաբեց» բոլորին՝ ներկայացնելով ոչ վերջնական տարբերակը: Կանաչ տաղավարում նկարահանված տեսահոլովակ, որը յուրաքանչյուր մոնտաժող կամ համակարգչային գրաֆիկայի մասնագետ կարող է ավարտուն տեսքի բերել:
ArmՏtar.am-ը հենց այս ամենի «մեղավորի»՝ նախագծի մտքի հեղինակ ռեժիսոր Խաչիկ Եղոյանից կպարզի սպասվելիք տեսահոլովակի բոլոր մանրամասները:

Արդյո՞ք սա քայլ է, որ երկրպագու-երգչուհի կապն ավելի սերտանա:
Այս գաղափարն ինձ մոտ ծնվեց այն ժամանակ, երբ ցավոք, անկեղծության ու արդարության տեսանելիությունը շատ էր բացակայում մեր իրականությունից, ու մի օր պիտի կյանք ստանար, և շատ ուրախ եմ, որ ստացավ հենց Լիլիթի հետ, քանի որ ես նրան համարում եմ շատ ինքնատիպ, անկեղծ ու պարզ մարդ: Ու կարծում եմ, որ, այո՜, կսերտանա ավելի, որովհետև, հավատացեք, նա իրոք, մտածում է իր ամեն ունկնդրի մասին, ցավում է, երբ կորցնում է մեկին և երջանկանում գտնելու դեպքում: Ինքս էլ ականատես եմ եղել այդ ապրումներից մի քանիսին:
Լիլիթ Հովհաննիսյանը շատ անգամ ցույց է տվել, որ սիրում է տարբերվել հայկական շոու բիզնես ներկայացուցիչներից , այս նախագիծն էլ տարբերվելու մի նոր ձև՞ է:
Հենց Լիլիթի ինքնատիպության շնորհիվ ես հասկացա, որ այս գաղափարհն իրեն է բնորոշ ու առաջարկեցի առանց այն մտահոգության, թե չեն ցանկանա իրագործել: Եվ այնպես չէ, որ Լիլիթը սրանով տարբերվելու փորձ արեց: Այս քայլով նա պարազպես ևս մեկ անգամ ապացուցեց, որ սիրում է լավ գաղափարներ իրագործել և կրկին ապացուցեց, որ բարի է ու աշխատասեր:

Հաղթողը կպարգևատրվի մեկ միլիոն դրամով: Այդքան գումարով տեսահոլովակ նկարահանելը դժվար է, հետաքրքիր է իմանալ, թե այս մտահղացումը գումար խնայելու տարբերա՞կ է:
Իսկ միթե՞ դուք չեք նկատում տեսահոլովակում կատարված ծախսերը, թե՞ պարզապես չեք ցանկանում նկատել: Ես ցնցված եմ Վահրամի և Լիլիթի աշխատասիրությունից, պատրաստակամությունից հանուն որակյալ և արժեքավոր գաղափարի: Նրանք պատրաստ են չխնայել և՜ էներգիա, և՜ գումար, ի՞նչ խնայողության մասին է խոսքը, մասնագետը միանգամից կհասկանա տեսահոլովակում կատարված ծախսերի մեծության չափը:
Շեշտեմ,որ այսօրվա մեր մոնտաժային շուկայի բարձրագույն սանդղակը հիմնականում չի գերազանցում 500 000 դրամը, նրանք սահմանեցին կրկնակին, կարծում եմ, սա ողջունելի է, և հուսամ, որ կգտնվի մեկն, ով երբեք չէր հավատում պատահականությանն ու արդարությանը: Հուսամ նրանք կփորձեն արժանանալ այդ գումարին և ոչ միայն…
Շարունակությունը` այստեղ