Kinoashkharh.am-ը գրում է.

Google ընկերությունը հրապարակել է Ամերիկյան կինոակադեմիայի կայանալիք մրցանակաբաշխության արարողության սեփական կանխատեսումները: Ինչպես հաղորդում է Mashable-ը, անվանակարգերի հաղթողները որոշվել են «Օսկար» արձանակին հավակնող ֆիլմերի և դերասանների մասին հարցումների քանակով:

american-hustle

Էմի Ադամսը և Ջենիֆեր Լոուրենսը «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմում

Եվ այսպես, ըստ որոնողական համացանցի վարկածի` լավագույն ֆիլմը պիտի որ «Ուոլ սթրիթի գայլը» դառնա, լավագույն ռեժիսոր` այն նկարահանած Մարտին Սկորսեզեն:

Լավագույն ֆիլմի մյուս հավակնորդները` «Խարդախություն ամերիկյան ձևով», «Նավապետ Ֆիլիպս», «Դալլասի սպառողների ակումբ», «Ձգողականություն» («Գրավիտացիա»), «Նա» (Her), «Նեբրասկա», «Ֆիլոմենա», «Ստրկության 12 տարի»:

Լավագույն ռեժիսորի մյուս հավակնորդները` Դևիդ Օ. Ռասել  («Խարդախություն ամերիկյան ձևով»), Ալֆոնսո Կուարոն  («Ձգողականություն»), Ալեքսանդր Փեյն  («Նեբրասկա»), Սթիվ Մակքուին  («Ստրկության 12 տարի»):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել