1in.am-ը գրում է.
Սալոնիկ քաղաքի հրեական համայնքը Գերմանիայի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում է Jewish Telegraphic Agency-ն: Հայցում խոսքը միջոցների վերադարձման մասին է, որոնք վճարվել են նացիստական օկուպացիոն իշխանություններին որպես փրկագին՝ հարկադիր աշխատանքների ուղարկված հրեաների ազատ արձակման համար:
Փաստաթուղթը դատարան է ներկայացվել դեռևս ուրբաթ՝ հայտնել է Սալոնիկի հրեական համայնքի նախագահ Դևիդ Սալտիելը:
Ավելի վաղ Հունաստանի հրեաները փորձել են այդ միջոցների վերադարձմանը հասնել հունական դատարաններում: Մոտ 20 տարի գործը քննվել է տարբեր ատյաններում: Սակայն հույն դատավորները որոշել են, որ նման դեպքերում միջազգային համաձայնագրերը պաշտպանում են ժամանակակից Գերմանիային նացիստական անցյալի համար պատասխանատվությունից:
Գերմանական օկուպացիոն իշխանությունները, որոնք վերահսկել են Սալոնիկը 1942 թվականից, տեղի հրեական համայնքից պահանջել էին 2.5 միլիոն դրամ՝ որպես փրկագին: