Պուտինը չի հաշտվի պարտության հետ. Corriere della Sera168.am-ը գրում է.

Իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ռիչարդ Փյոռլը հայտարարել է, որ ուկրաինական ընդդիմությունը, կարծես թե, վերահսկում է իրավիճակը, սակայն Պուտինը չի հաշտվի պարտության հետ: Ես մեծապես անհանգստացած եմ Կիևի իրադարձությունների զարգացման կապակցությամբ: Ես տագնապահարույց եմ համարում Կիև բանակցություններին Պուտինի կողմից անհայտ չինովնիկի գործուղելը, ինչպես նաև Կիևից ուկրաինական ոստիկանության արագ դուրս բերումը: Ես չէի ցանկանա, որ դա դառնար առավել զանգվածային ուժային գործողությունների նախերգանքը: Ամերիկան ու Եվրոպան պետք է օգնեն Ուկրաինային՝ հաղթահարելու համար տնտեսական լուրջ բարդությունները՝ հատկացնելով օգնություն, այդ թվում նաև էներգետիկ, որպեսզի չեզոքացնեն ռուսական շանտաժը: Նրանք պետք է հայտարարեն, որ Ուկրաինայի համար բաց է ճանապարհը ոչ միայն դեպի ԵՄ, այլև՝ դեպի ՆԱՏՕ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել