Աշոտյանը կարծում է, որ Արմեն Ռուստամյանը պետք է ներողություն խնդրիYerevannews.am-ը գրում է.

Խորհրդարանում Արմեն Ռուստամյանի պահվածքին անդրադարձել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով կոչ էր արել Արմեն Ռուստամյանին ներողություն խնդրել: ԱԺ-ում Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Աշոտյանի կոչին, նախ նշելով, որ իրենք պետք է ներողություն խնդրեին: Արդեն անդրադառնալով Աշոտյանի այն դիտարկմանը, թե դա սազական չէր Ռուստամյանին, նա նշեց. «Այո , համաձայն եմ, բայց էլ չէինք կարող դիմանալ»: Անդրադառնալով Աշոտյանի կեցվածքին, նա նշեց, որ վերջինս սովոր է ակտիվություն դրսևորել ֆեյսբուքում: «Ես միշտ կոչ եմ արել, որ նախարարները դուրս գան ֆեյսբուքից և շփվեն ժողովրդի հետ»: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի այսօրվա "պոռթկումը" հարիր չէր իր նման փորձառու խորհրդարանականին: Կարծում եմ, Ա. Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի իր այսօրվա բառամթերքի համար»: Տեսանյութը՝ YerevanNews.am-ի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել