Մի կին լողափին հանգստանալիս քնել էր, և նրա ականջի մեջ սողոսկել էր փոքրիկ ականջմտուկը: Մի քանի օր հետո կինը դիմել էր բժշկի՝ ականջի սաստիկ ցավերի պատճառով: Զննելով ականջը՝ բժիշկն ասել էր. «Ես ոչինչ չեմ տեսնում, հարկավոր է ռենտգեն անել»: Ռենտգենային պատկերները ստանալուց հետո, նա կնոջն ու նրա ամուսնուն կանչել էր իր սենյակ: «Նախ և առաջ ես ցանկանում են, որ Դուք հանգստություն պահպանեք: Ականջմտուկը ներթափանցել է Ձեր ականջի խոռոչը, մենք չենք կարողանում հասնել նրան: Մեզ մնում է միայն սպասել մի քանի շաբաթ՝ մինչ նա կրծոտելով իր համար ճանապարհ կհարթի գանգի միջով և մյուս ականջից դուրս կգա: Այնուհետև Ձեզ հետ ամեն ինչ կարգին կլինի»:

Այդ նորությունը լսելուց հետո, իհարկե, կինը հանգստություն չպահպանեց: Կինը հիստերիայի մեջ էր հայտնվել և հարկ եղավ նրան հանգստացնող ներարկել:

«Մենք նրան հիվանդանոց կպառկեցնենք և անընդհատ ուժեղ ցավազրկողներ կներարկենք:  Այդ գործընթացը կտևի մի քանի շաբաթ»,- ասաց բժիշկը կնոջ ամուսնուն: «Դա նրան կօգնի»:

Անցավ մոտ երկու շաբաթ և ականջմտուկը դուրս եկավ կնոջ ականջից: Այդ պահին ամուսինը նրա կողքին էր և, տեսնելով միջատին, անմիջապես բռնեց և գցեց ջրի դատարկ շշի մեջ: Հաջորդ օրը ամուսինները ականջմտուկի հետ միասին եկան բժշկի մոտ:

«Եկեք ևս մեկ ռենտգեն անենք»,- ասաց բժիշկը: Այս անգամ ամուսինները մի փոքր ավելի երկար սպասեցին: «Ես վախենում եմ, բայց ստիպված են փոխել ախտորոշումը,- ասաց բժիշկը: Ես զննեցի ականջմտուկին և ռենտգենային պատկերը: Դա էգ ականջմտուկ էր և, ամենայն հավանականությամբ, հղի էր, երբ ներթափանցել էր Ձեր գանգի մեջ: Նա ձվադրել է հենց այնտեղ: Երբ ձվերի միջից դուրս գան փոքրիկ ականջմտուկները, նրանք կուտեն Ձեր ուղեղը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել