1in.am-ը գրում է.

Ուկրաինայի ապագա անվտանգությունը, քաղաքական միասնականությունը և տարածքային ամբողջականությունը կախված են նրանից, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինչպես կարձագանքի իր դաշնակից Յանուկովիչի տապալմանը՝ գրում է The Guardian-ը:

Առանցքային հարցն այն է՝ արդյոք Պուտինը կաջակցի՞ անհետացած Յանուկովիչին, որը փորձում է կառչել իշխանությունից՝ Արևելյան Եվրոպայում իր համախոհներին միավորելու միջոցով: Նույնիսկ եթե Պուտինը լքի իր վարկաբեկված դաշնակցին, նա կարող է ընտրել արևելյան տարածաշրջանային առաջնորդներին խրախուսելու ուղին, որպեսզի վերջիններս հրաժարվեն Կիևի իշխանություններից և հետապնդեն մեծ ինքնավարության ձևերին: Այս ուղղության վրա է ընկած մասնատման հեռանկարը:

Պուտինը պետք է նաև որոշի՝ արդյոք 15 միլիարդ դոլարի օգնության փաթեթը և էժան գազն ի վիճակի՞ են հաղթահարել իշխանափոխությունը Կիևում: Եթե Պուտինը չեղյալ հայտարարի դրանք, ապա նրա տեսությունը, ըստ որի՝ Ուկրաինան պետք է դառնա Եվրասիական միության մի մաս, ավելի կհեռանա:

Անթերի լուծում կլինի իրավիճակի համատեղ կարգավորումը՝ Ուկրաինայի նոր ղեկավարության, Ռուսաստանի, ԵՄ-ի մասնակցությամբ՝ Եվրոպայում Անվտնագության և համագործակցության կազմակերպության և ԱՄՀ-ի հովանու ներքո: Սակայն նման քայլը Պուտինից կպահանջի որոշակի մեծահոգություն, քաղաքական հասունություն՝ ասվում է հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել