Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները օգտակար են Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային համակարգող, «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը և նշեց, որ այդ առումով արդարացված է այն, որ այս օրերին ՀՀ ակտիվ քաղաքական ու քաղաքացիական դաշտը սևեռված է մայդանի իրադարձությունների վրա:

«Ամբողջ քաղաքական դաշտը՝ իշխանություն, թե ընդդիմություն, խելացի կլինի, եթե հասկանա, որ այլևս չի կարելի օգտագործել քաղաքացիներին՝ քաղաքական նպատակների հասնելու համար: Նրանք պետք է հասկանան, որ մարդիկ նրա համար չեն, որ գնան կաշառքով կամ որոշակի ճնշումների ներքո քվեաթերթիկ գցեն տուփի մեջ: Մարդիկ պետք է ընկալվեն որպես մտածող, որոշակի շահեր ունեցող սուբյեկտներ, բայց դրա համար մարդիկ էլ պետք է հասկանան, որ, ի վերջո, երկրի տերն իրենք են»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել