1in.am-ը գրում է.
Հայաստանի արտահանած գյուղմթերքի կազմում Ռուսաստանին ու Մաքսային միության մյուս երկրներին բաժին է ընկնում ողջ արտահանման 65-70%-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Միշա Բաղյանը: Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան արտահանումը ՄՄ մեր անդամակցությունից հետո կարող է աճել: Օրինակ՝ այսօր մենք 11 հազար տոննա ձկնամթերք ենք արտահանում Ռուսաստան, նախատեսվում է մինչև 2020թ. այն հասցնել 25 հազար տոննայի, սակայն ՄՄ անդամակցելուց հետո մենք կարող ենք այն դարձնել 70 հազար տոննա:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, ըստ Բաղյանի, ներմուծվող գյուղմթերքի միայն 24-32%-ն է այսօր ՄՄ անդամ պետություններից, ինչը նշանակում է, որ ՄՄ մեր անդամակցելուց հետո այս թիվը էականորեն կաճի:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_253322.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



